Թագուհի Ստեփանյան | Բլոգ

Թագուհի Ստեփանյան

Արտթերապիստ | Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման բաժին

Թագուհին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի «Արտթերապիա» բաժնի մագիստրոս է։ Սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, ապա՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Շուրջ չորս տարի դասավանդել է «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» և «Դիզայն» առարկաները։

Թագուհին աշխատում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում որպես արտթերապիստ։ Նրա օգնությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները բացահայտում են կավի հետ աշխատելու հմտությունները և կավի միջոցով ինքնարտահայտվելու հնարավորությունները։

Թագուհու բլոգում կարող եք գտնել մասնագիտական հետաքրքիր տեղեկություններ, նյութեր, խաղեր և աշխատանքային ընթացքի մասին ամփոփիչ ֆիլմեր։

Skip to content