2023թ. փետրվարի 27-ից մարտի 1-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց «Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգն ու մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության տրամադրման առանձնահատկությունները ՄԿՈՒ ոլորտում» թեմայով դասընթացի երկրորդ փուլը, որը վարում էին կրթության փորձագետներ Մարինե Հակոբյանը (ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի համակարգող-փորձագետ, Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն) և Կարեն Մանուկյանը (ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ):
Դասընթացը նպատակաուղղված էր ՄԿՈՒ ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի օրենսդրական կարգավորումների ու մեթոդաբանության վերաբերյալ մասնակիցների իրազեկվածության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման արդյունավետության բարձրացմանը։
Դասընթացն ուղեկցվեց գործնական առաջադրանքներով և ակտիվ քննարկումներով, հետաքրքիր հարցուպատասխանով և փորձի փոխանակմամբ։
Հիշեցնենք, որ դասընթացն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։ Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ)-ի կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և Civitta Հայաստանի հետ համատեղ։