#ստեղծենք ներառական հասարակություն
Մեկնարկում է EduArmenia2023 Համահայկական գիտակրթական չորրորդ աշխատաժողովը, որի «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի աշխատարանները այս տարի ևս կազմակերպում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը:
Աշխատաժողովը տեղի կունենա հուլիսի 1-4-ը առկա և առցանց ձևաչափերով։ Առցանց ձևաչափով աշխատարանները նախատեսվում են հուլիսի 1-ին և 2-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում, իսկ առկա ձևաչափով աշխատարաններին կարող եք մասնակցել հուլիսի 3-ին և 4-ին։
Աշխատաժողովը բացառիկ հնարավորություն է կրթական ծառայություններ իրականացնող բոլոր կազմակերպությունների համար՝ համակարգելու և ուղղորդելու հայկական կրթական ներուժը, ինչպես նաև համագործակցության ընդգրկուն միջավայր՝ ներառական կրթության կազմակերպման, նորարարական տարբեր մեթոդների ու հմտությունների ներդրման տեսանկյունից։
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու EduArmenia2023 Համահայկական գիտակրթական չորրորդ աշխատաժողովի «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի աշխատարաններին՝ մեզ հետ կիսելով այս միջոցառման մի մասը դառնալու հնարավորությունը։