ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ | ՁԵՌՆԱՐԿ ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՆՈՒՀ-Ի, ԴՊՐՈՑԻ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

«ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
ՁԵՌՆԱՐԿ ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՆՈՒՀ-Ի, ԴՊՐՈՑԻ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ մշակվել է «ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ձեռնարկը, որն ուղղված է դրական ծնողավարության հմտությունների զարգացմանը, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների և ծնողական համայնքի հետ շարունակական համագործակցության, ինչպես նաև ներառականության մշակույթի կայացմանը։

Ծնողավարության գործընթացի գրագետ կազմակերպումը ուղղակիորեն պայմանավորում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետությունը: Երեխայի կրթությունն ու դաստիարակությունը, նրա զարգացման ներուժի առավել արդյունավետ իրացումը մեծապես պայմանավորված է նաև ծնողական համայնքի կողմից սեփական գործառույթների ճիշտ ընկալմամբ, դրական ծնողավարման հմտությունների տիր ապետմամբ, ինչը հաճախ է անտեսվում։

Ձեռնարկում անդրադարձ է կատարվել այնպիսի թեմաների, ինչպիսիք են`

  • ✦ ընտանիք-ՆՈՒՀ-դպրոց փոխհամագործակցության տարբեր ձևերն ու դրանց դրսևորումները,
  • ✦ ծնողավարության առանձնահատկությունները ՆՈՒՀ-ում և դպրոցում,
  • ✦ ՆՈՒՀ-դպրոց համագործակցության մեխանիզմները,
  • ✦ ծնող-դպրոց կապի կարևորությունը,
  • ✦ ծնողավարության դրսևորումները տարբեր՝ ժողովրդավար և թվային հասարակություններում,
  • ✦ ինչպես նաև ծնողավարման հմտությունների վերաբերյալ մոտեցումներ ու դիտարկումներ՝ հիմքում ունենալով երեխայի գերակա շահը։

Skip to content