«ՆԵՐԱՌՈՂ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ 3»
մեթոդական ձեռնարկ
«Ներառող դասավանդում 3» մեթոդական ձեռնարկի նպատակն է կրթական բարեփոխումների արդի փուլում աջակցել ուսուցիչների և ուսուցչի օգնականների մասնագիտական զարգացմանը, ժամանակակից դասավանդման ռազմավարությունների, տեխնոլոգիաների, մեթոդների և հնարների կիրառմանը, դասերի նպատակային պլանավորմանը, ուսումնական գործընթացի համընդհանուր ներառականությանն ու մասնակցայնության ապահովմանը։ Ձեռնարկում զետեղված են հոդվածներ, որոնցում հիմնականում շեշտադրված են ուսուցման գործընթացում յուրաքանչյուր սովորողի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ակտիվ ընդգրկվածություն ապահովող գործընթացները, միջավայրային հարմարեցումները, ուսումնադիտողական նյութերը, կիրառվող տեխնոլոգիաները, ռազմավարությունները, մեթոդները, ուսումնական գործունեության ձևերը և այլն։