Այսօր՝ 2025թ․ սեպտեմբերի 4-ին, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայության (ՍՊՏԾ) և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՍՊՏԾ և ՀՄԿ անձնակազմերի մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հուշագրով ամրագրված՝ սեյսմապաշտպանության վերաբերյալ ուսումնական նյութերի և տեղեկատվական-մեթոդական ուղեցույցի մշակման մանրամասները, դրանց ստեղծման և տարածման ընթացակարգերը, հստակեցվեցին աշխատանքային խմբի կողմից իրականացվող գործողություններն ու ժամանակացույցը։
Քննարկման մասնակիցները կարևորեցին սեյսմապաշտպանունակության վերաբերյալ ուսումնատեղեկատվական նյութերի ստեղծումը, որոնց հիման վրա նախատեսվում են վերապատրաստման դասընթացներ ուսումնական հաստատությունների պատասխանատու անձնակազմերի, ուսուցիչների, ինչպես նաև աշակերտների, մասնավորապես` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար։
04.09.2025


