
Մշտադիտարկման և տվյալների հավաքագրման բաժին
- Կենտրոնի բոլոր բաժինների ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների հավաքագրում և համակարգում
- Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններից (այսուհետ՝ ՏՄԱԿ) ստացվող ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների հավաքագրում և համակարգում
- Տվյալների հավաքագրման համար անհրաժեշտ մեխանիզմների և ձևաթղթերի մշակման և շրջանառման ապահովում
- Տվյալների հավաքագրման և համակարգման վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրում
- Կենտրոնի տվյալների տեղեկատվական բազայի համակարգում
- Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (այսուհետ՝ ԿՏԱԿ) աշխատակիցների հետ Կենտրոնում իրականացվող գործընթացների տվյալների հավաքագրման և համակարգման աշխատանքների վերաբերյալ քննարկումների կազմակերպում և իրականացում
- ԿՏԱԿ-ի աշխատակիցների հետ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների բազայի (այսուհետ Բազա) համակարգման աշխատանքների քննարկում
- ՏՄԱԿ-ների տվյալների հավաքագրման և համակարգման գործառույթի համար պատասխանատու մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացի վերաբերյալ տարաբնույթ հետազոտությունների անցկացում և վերլուծությունների ներկայացում
- Կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում տարբեր թեմաներով ու նպատակներով սոցիոլոգիական հետազոտությունների և վերլուծությունների պարբերական իրականացում
- Կենտրոնի տարբեր բաժինների գործունեության, ինչպես նաև այդ բաժինների աշխատակիցների աշխատանքների մշտադիտարկման ու գնահատման համար գործիքների և ժամանակացույցի մշակում
- ՏՄԱԿ-ների գործունեության մշտադիտարկման համար անհրաժեշտ գործիքների և ժամանակացույցի մշակում
- Կենտրոնի աշխատանքային փաստաթղթերի հավաքագրում և համակարգում
- Կենտրոնի արխիվի համակարգում և վարում