«ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ 4»
աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար
«Ես և շրջակա աշխարհը 4» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը նախատեսված է ուսուցիչների համար։ Ուղեցույցում մանրամասնորեն ներկայացված են գիրք-տետրում զետեղված առաջադրանքների մեթոդական մշակումները, որոնք ուղենիշ կլինեն առարկան դասավանդողների կամ աջակցություն կազմակերպողների համար՝ ուսումնական նյութը մատչելիորեն հաղորդելու, ուսման մեջ դժվարություն ունեցող սովորողների ուսումնառությունն առավել արդյունավետ կազմակերպելու, նրանց կարիքներից բխող աջակցություն ցուցաբերելու համար։ Դրանք կուղղորդեն ուսուցիչներին նպաստելու սովորողների ինքնաճանաչմանը և սոցիալական պարզագույն հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, նրանց կենսակերպն ու առօրյան առողջ և անվտանգ կազմակերպելուն։
