«ՄԱՅՐԵՆԻ 3»
Աշխատանքային գիրք-տետր
«Մայրենի 3» աշխատանքային գիրք-տետրը ուսումնաօժանդակ ձեռնարկ է՝ նախատեսված երրորդ դասարանում սովորող ուսուցման դժվարություններ ունեցող սովորողների համար։ Բովանդակությունը ներառում է առաջադրանքներ՝ ուղղված սովորողների ընթերցողական կարողության, նրանց կապակցված բանավոր և գրավոր խոսքի, վերլուծահամադրական մտածողության, դիտողականության, բարձրագույն հոգեկան գործընթացների զարգացմանը։ Հետաքրքրաշարժ, մատչելի գործնական-քերականական վարժությունները հիմնված են նախորդ տարիներին ուսումնասիրված նյութի վրա՝ որոշակի բարդացմամբ։ Դրանք քերականական, ուղղագրական, բառապաշարի հարստացման և, ընդհանրապես, խոսքի զարգացման առավել կայուն հմտությունների ձևավորման հնարավորություն են ստեղծում՝ նպաստելով նաև սովորողի հետաքրքրասիրության, ինքնուրույնության, ստեղծարարության, ստեղծագործական երևակայության զարգացմանը։
