«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 4»
աշխատանքային գիրք-տետր
«Տեխնոլոգիա 4» աշխատանքային գիրք-տետրը մշակվել է հանրակրթական դպրոցի «Տեխնոլոգիա 4» գործող դասագրքերի բովանդակային նյութի տրամաբանությամբ և ուղղված է սովորողների ստեղծագործական, աշխատանքային հմտությունների ձևավորմանը, երևակայության խթանմանը, գույներ, ձևեր ընտրելու, լուծումներ գտնելու ունակության զարգացմանը։ Առաջադրանքները կազմված են «պարզ, հասկանալի, հաճելի» սկզբունքով և նպաստում են աշխատանքի նկատմամբ դրական, ստեղծագործական մոտեցումների ու հմտությունների ամրապնդմանը։ Գիրք-տետրը պարունակում է գծագրական գործիքներով աշխատելու, նյութերն ու դրանց հատկությունները ճանաչելու, տարբեր նյութերից ծավալային մոդելներ ստեղծելու, ազգային ու կիրառական արվեստի օրինակներ, օգտակար և գեղեցիկ իրեր պատրաստելու հմտությունների ձևավորմանն ուղղված վարժություններ և ուղղորդումներ, որոնք կօգնեն սովորողին հասկանալ՝ որ դեպքում ինչ նյութ կամ գործիք օգտագործել։
