Ծնողավարության մոտեցումները տեսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքում | Ձեռնարկ ծնողի համար

Ծնողավարության մոտեցումները տեսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքում
Ձեռնարկ ծնողի համար

Սույն ձեռնարկը նախատեսված է տեսողության խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին, խնամակալներին և ընտանիքներին աջակցելու համար։ Այն ներառում է ռազմավարություններ և մեթոդիկաներ տեսողության խանգարում ունեցող երեխայի դաստիարակության հուզական, կրթական և գործնական կողմերի վերաբերյալ, գործնական առաջարկություններ՝ ուղղված մատչելի տնային միջավայրի կազմակերպմանը, կրթական աջակցությանը, աջակցող տեխնոլոգիաների կիրառմանը, առօրյա կյանքի հմտությունների, ինքնուրույնության, հաղորդակցման և սոցիալականացման զարգացմանը։ Ձեռնարկը հիմնված է տեղական և միջազգային լավագույն փորձի, մասնագիտական մոտեցումների և գիտական հետազոտությունների վրա։ Այն ներկայացնում է տեսողության խանգարումների հիմնական բնութագրերը, վաղ հայտնաբերման և ախտորոշման կարևորությունը, ընտանիքի հուզական և սոցիալական աջակցության առանձնահատկությունները, ինչպես նաև երեխայի զարգացմանը նպաստող արդյունավետ մոտեցումները։
Ձեռնարկը կարող է ծառայել որպես տեղեկատվական և գործնական ուղեցույց՝ նպաստելով ծնողների տեղեկացվածության բարձրացմանը և երեխայի զարգացման ու հասարակական կյանքում լիարժեք մասնակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

Skip to content