Դեռահասների եվ երիտասարդների շրջանում թմրամիջոցների եվ հոգեմետ նյութերի գործածման կանխարգելման մեթոդական ուղեցույց

Դեռահասների եվ երիտասարդների շրջանում թմրամիջոցների եվ հոգեմետ նյութերի գործածման կանխարգելման մեթոդական ուղեցույց

Հոգեբանների, ուսուցիչների, վարքային մասնագետների, սոցիալական աշխատողների և երիտասարդների շրջանում հոգեակտիվ նյութերի գործածման կանխարգելման ոլորտում աշխատող մասնագետների համար

«ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ» մշակվել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի համագործակցությամբ ՀՀ կառավարության 2025թ․ հունիսի 5-ի N 736-L որոշմամբ հաստատված՝ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի»՝ հանրակրթությանն առնչվող դրույթներով անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման դեպքում հանրակրթական ուսումնական հաստատություններում տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների լավարկման շրջանակում։

Ուղեցույցը նախատեսված է հոգեբանների, ուսուցիչների, վարքային մասնագետների, սոցիալական աշխատողների և երիտասարդների շրջանում հոգեակտիվ նյութերի գործածման կանխարգելման ոլորտում աշխատող մասնագետների համար։

Ուղեցույցի նպատակն է աջակցել հանրակրթական ուսումնական հաստատություններում թմրամիջոցներ գործածող կամ ռիսկային խմբերին պատկանող սովորողների հետ իրականացվող մանկավարժահոգեբանական աջակցության աշխատանքների բարելավմանը՝ նպաստելով կանխարգելման արդյունավետ մեթոդների կիրառմանը, ռիսկերի վաղ բացահայտմանը և համապատասխան աջակցության տրամադրմանը։

Ուղեցույցը մշակվել է միջազգային չափանիշներին համապատասխան և ներառում է հետևյալ հիմնական թեմաները՝

  • ✦ տարբեր տարիքային խմբերի հետ աշխատանքի առանձնահատկություններ,
  • ✦ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի տեսակներ,
  • ✦ ոլորտին առնչվող հիմնական հասկացություններ,
  • ✦ հոգեակտիվ նյութերի գործածման առողջական և սոցիալ-հոգեբանական վնասներ,
  • ✦ անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման հնարավոր վաղ նշաններ,
  • ✦ աջակցության և ուղղորդման մեխանիզմներ,
  • ✦ արդյունավետ հաղորդակցության և լսարանի հետ ինտերակտիվ աշխատանքի մեթոդներ։

Ուղեցույցը երաշխավորվել է որպես ուսումնական նյութ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2026 թվականի հուլիսի 29-ի N 1507-Ա/2 հրամանով։

Skip to content