«Ընդդեմ բուլինգի և հակասոցիալական վարքի Ուլվեուս ծրագիր» թեմայով վերապատրաստման դասընթացներ ու խորհրդատվություններ
Ապահով և անվտանգ զգալը յուրաքանչյուր երեխայի հիմնարար իրավունքն է:
Շվեդական «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության և ՀՄԿ համագործակցությամբ իրականացվող «Հանրակրթական դպրոցներում բուլինգի նվազեցում» ծրագրի շրջանակներում` ապրիլին Հայաստանում սկսվեց փորձնական նախագիծ, որի նպատակը վերապատրաստողների վերապատրաստման միջոցով դպրոցներում բուլինգը նվազեցնելն է` հիմք ընդունելով շվեդական Ուլվեուս ծրագիրը: Տվյալ ծրագրի շրջանակներում վերապատրաստված ՀՄԿ մասնագետներն արդեն սկսել են «Ընդդեմ բուլինգի և հակասոցիալական վարքի Ուլվեուս ծրագիր» թեմայով վերապատրաստման դասընթացներն ու խորհրդատվությունները: Ծրագրում ընդգրկված են Երևան քաղաքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 5 հանրակրթական դպրոցների մանկավարժները, երեխաները և նրանց ծնողները:
Notifications