գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ ու ուսուցիչներ:
ՀՀ պատվիրակության անդամները հանդես են եկել ելույթներով, մասնակցել պանելային քննարկումներին և կլոր սեղաններին, որոնց ընթացքում անդրադարձ է եղել կրթության ոլորտում հումանիտար համագործակցության ամրապնդման և զարգացման արդիական խնդիրներին:
«ԱՊՀ կրթական տարածքը՝ որպես նրա կայուն զարգացման ռազմավարական ռեսուրս» խորագրով համագումարին մասնակցել են պետական գերատեսչությունների, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսուցիչներ ու մանկավարժներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Համագումարն անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։
Միջոցառման ավարտին ընդունվել է համագումարի բանաձև, որում արտացոլվել են փոխգործակցության ոլորտներն ու մեթոդները, ինչպես նաև սահմանվել են ԱՊՀ-ում կրթության զարգացման ռազմավարությունը և հեռանկարային գործիքները։
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հոկտեմբերի 27-29-ը տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու կրթական համակարգի աշխատակիցների VI համագումարը:
Համագումարին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ ու ուսուցիչներ: