Սույն թվականի դեկտեմբերի 2-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ կազմակերպված «Հանրակրթական դպրոցի ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում։
ՀՄԿ տնօրեն Ա․Սվաջյանի գլխավորությամբ ամփոփվեցին ընթացիկ տարում իրականացված գործընթացներն ու արդյունքները։ Քննարկվեցին մի շարք հարցեր, մասնավորապես՝
- ✦ մենթորների կողմից դպրոցներում իրականացվող աշխատանքների կազմակերպման,
- ✦ Դպրոց-ՏՄԱԿ-Մենթոր համագործակցության բարելավման ուղղությունների վերաբերյալ։
Հնչեցին բազմաթիվ առաջարկություններ՝ գործընթացի զարգացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Հանդիպման ավարտին ՀՄԿ տնօրեն Ա․Սվաջյանը մենթորներին հանձնեց հավաստագրեր՝ տրված ՀՄԿ կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցի ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացների մասնակցության և «Վերապատրաստող-մենթորի որակավորում» ստանալու վերաբերյալ։