Տավուշի մարզի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում հուլիսի 30-ից օգոստոսի 6-ը ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցան վերապատրաստումներ «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» առարկա դասավանդող ուսուցիչների համար:
Վերապատրաստման դասընթացներն ընթացան դեմառդեմ և առցանց եղանակներով։ Դասընթացների ժամանակ անդրադարձ կատարվեց հանրակրթական նոր չափորոշչով սահմանված պահանջներին և դրանց համատեքստում աշխարհագրության՝ որպես հանրակրթական առարկայի դերի վերագնահատման կարևորությանը։
Դասընթացներն ուղեկցվում էին ակտիվ քննարկումներով և հանրակրթական նոր չափորոշչի համատեքստում՝ տվյալ առարկայի դերի և կարևորության փաստարկումներով։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակներում։ Վերապատրաստումներն իրականացվում են «Այբ» կրթական հիմնադրամ / Ayb Educational Foundation-ի փորձագետների կողմից։ ՀՄԿ-ն իրականացնում է ծրագրի լոգիստիկ աշխատանքները։