Բնագիտամաթեմատիկական առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման առցանց դասընթացներ
2021թ․ հուլիսի 9-ին Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ծրագրի շրջանակներում «ԱՅԲ» կրթական հիմնադրամի վերապատրաստող մասնագետները իրականացրեցին բնագիտամաթեմատիկական առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։
Դասընթացների ժամանակ ուսուցիչներին ներկայացվեցին հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր չափորոշիչները իրենց բոլոր բաղադրիչներով` գնահատման նոր համակարգից սկսած մինչև նոր բովանդակությամբ ուսումնական նյութեր: Դասընթացներն իրականացվեցին առցանց ձևաչափով:
Հիշեցնենք, որ մեկնարկել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման փորձարարական ծրագիրը։