Բնագիտամաթեմատիկական առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման առցանց դասընթացներ
2021 թվականի հուլիսի 12-ից 14-ը ներառյալ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման փորձարարական ծրագրի շրջանակներում «ԱՅԲ» կրթական հիմնադրամի վերապատրաստող մասնագետների կողմից իրականացվեցին առցանց վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցեցին Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների բնագիտամաթեմատիկական առարկաներ դասավանդող շուրջ 610 ուսուցիչներ։
Դասընթացների ընթացքում ուսուցիչներին ներկայացվեցին հետևյալ թեմաները`
✦ «Պրոֆեսիոնալիզմ»
✦ «Ուսումնառությանը համընթաց պլանավորում»
✦ «Ինքնուրույն ուսումնառություն»։
Դասընթացները իրականացվեցին խմբային աշխատանքների ձևաչափով, որոնց ընթացքում ուսուցիչների կողմից վերհանվեցին մի շարք հարցեր և հնչեցին տարբեր տեսակետներ։