«ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» առարկա դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ
Ս․թ․օգոստոսի 7-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում իրականացվող վերապատրաստման դասընթացներին ներգրավվել էին «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» առարկան դասավանդող ուսուցիչները, ովքեր մասնակցում են Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման փորձարարական ծրագրին:
Մեկօրյա դասընթացները հագեցած էին տեսական նյութի ներկայացմամբ և գործնական-լաբորատոր փորձարկումներով։
Վերապատրաստման հիմնական ուղղվածությունը ուսուցիչների աշխատանքային գործընթացում մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացման և կիրառման արդյունավետության բարձրացումն է։