ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ 2025 թվականի ապրիլից իրականացվում է «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ (ՀԱՀՍԱ) ՆԵՐԱՌՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ 3-ՐԴ, 4-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ գործողությունները․
- Կրթության ոլորտում (դպրոց, ՆՈՒՀ) հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի մշակում առաջիկա երեք տարիների համար:
- Մտավոր և հաղորդակցման խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների և 3-րդ, 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների պիլոտային ծրագրի շարունակականության ապահովում մինչև 2024-2025 ուումնական տարվա ավարտը և 3-րդ, 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների հետ աշխատող ուսուցիչների կարողությունների հզորացմանն ուղղված մոդուլի մշակում և վերապատրաստումների իրականացում։
- Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ներառական կրթության ներդրման աջակցություն՝ ընթացակարգերի և իրավական կարգավորումների մշակում, վերապատրաստումների և ուղեցույցի պատրաստում:
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար խելամիտ հարմարեցումների ապահովման գործընթացի լավարկում` ըստ տեսակների քարտեզագրում, ըստ կարիքների գրացանկի ստեղծում, վերապատրաստման մոդուլի մշակում, վերապատրաստումների իրականացում, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, ֆիզիկական միջավայրի մատչելիության և սովորողների խելամիտ հարմարեցումների ապահովման մշտադիտարկման գործիքակազմի մշակում: