Դեկտեմբերի 24-ին ժամը՝ 18:30, Մենք թմրանյութերի դեմ / Us Against Drugs հասարակական կազմակերպության կողմից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացվելու է «ԹՄՐԱՆՅՈՒԹԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ» թեմայով սեմինար։
Սեմինարը կվարի կլինիկական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալինա Մանուկյանը։
Սեմինարն անվճար է։
2021թ. հունիսի 6֊ին և 7-ին «Հայկական Կարիտաս» Armenian Caritas ԲՀԿ կողմից իրականացվող «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ ներառական կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում տեղի կունենա «ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» արտագնա դասընթաց։
Ծրագրի գործընկերն է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ մասնակցության հավաստումն ուղարկելով s.tokmajyan@caritas.am էլ. հասցեին մինչև ս. թ. հունիսի 3֊ը ժամը 13։00:
Մարտի 29-ին, ժամը՝ 14:00-17:00 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա վերապատրաստման դասընթաց՝ նախատեսված հոգեբանների համար:
ԹԵՄԱ՝ «Ծնողավարության հոգեբանական հմտությունները»
Դասընթացը կվարի ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի վերապատրաստող-մեթոդիստ, հոգեբան Թագուհի Մակարյանը։
Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ծնողավարության գործընթացի հոգեբանական առնաձնահատկություններին, հոգեբան – ծնող փոխհարաբերությունների ռիսկերին և արդյունավետ ծնողավարության ռազմավարություններին։
Մարտի 25-ին և 26-ին, ժամը՝ 14:30-17:30 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ նախատեսված տիֆլոմանկավարժների և տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետների համար:
ԹԵՄԱ՝ «Տեսողության խանգարում ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության մեխանիզմները»
Դասընթացը կվարի ՀՄԿ վերապատրաստող-մեթոդիստ, տիֆլոմանկավարժ, մ․գ․թ․, դոցենտ Սուսաննա Մուրադյանը։
Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել տեսողության խանգարումներ ունեցող սովորողների զարգացման առանձնահատկություններին, սոցիալ-հոգեբանական հարմարեցման հիմնական ուղիներին, տարածության մեջ կողմնորոշվելու կարողության զարգացման առանձնահատկություններին, արդի խնդիրներին, հիմնական հասկացություններին, սկզբունքներին, դասակարգմանը։
Դասընթացի վերջում մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր։
Հանդիպումը լինելու է առկա ձևաչափով:
Մասնակիցների քանակը սահմանափակ է։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր գործընկերների կողմից կազմակերպվող «Հոգեբանի աշխատանքի առանձնահատկությունները առցանց ուսուցման պայմաններում» թեմայով դասընթացը՝ նախատեսված դպրոցի հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների համար։
Դասընթացն անցկացվում է «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Ծրագիրն իրականացնում է Մանկական զարգացման հիմնադրամը Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։
Մարտի 26-ին, ժամը 18:30, Մենք թմրանյութերի դեմ / Us Against Drugs հասարակական կազմակերպության կողմից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ իրականացվելու է «ԹՄՐԱՆՅՈՒԹԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ» թեմայով սեմինար, որը կվարի ՀՄԿ հոգեբան Նինա Մովսիսյանը։
Հանդիպումը տեղի կունենա Keerk & Co գրադարան-սրճարանում:
Տեղերը սահմանափակ են:
Հունվարի 25-ին և 26֊ին Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան, համագործակցելով Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, կազմակերպում է «Առաջնային օգնություն սթրեսային իրավիճակներում» թեմայով երկօրյա առցանց դասընթաց հոգեբանների, սոցիալական մանկավարժների, սոցիալական աշխատողների, լոգոպեդների, հատուկ մանկավարժների համար, ովքեր աշխատում են երեխաների և մեծահասակների հետ և կարող են աջակցել սթրեսային և ճգնաժամային տարբեր իրավիճակներում։
Դասընթացը կվարի Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցացիայի հոգեբան, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանը:
Երկօրյա դասընթացում ներառված են հետևյալ հիմնական թեմաները՝
✦ Ի՞նչ է առաջնային հոգեբանական օգնությունը (ԱՀՕ), նպատակները
✦ Ո՞վ և ե՞րբ կարող է տրամադրել ԱՀՕ
✦ ԱՀՕ տրամադրման հիմնական կառուցվածը և քայլերը
✦ Արդյունավետ և գրագետ հաղորդակցումը ԱՀՕ ցուցաբերելիս
Հունվարի 15֊ին և 16֊ին, Ժամը՝ 10:00-12:00, Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան, համագործակցելով Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, կազմակերպում է «Առաջնային օգնություն սթրեսային իրավիճակներում» թեմայով երկօրյա առցանց դասընթաց հոգեբանների, սոցիալական մանկավարժների, սոցիալական աշխատողների, լոգոպեդների, հատուկ մանկավարժների համար, ովքեր աշխատում են երեխաների և մեծահասակների հետ և կարող են աջակցել սթրեսային և ճգնաժամային տարբեր իրավիճակներում։
Երկօրյա դասընթացում ներառված են հետևյալ հիմնական թեմաները՝
✦ Ի՞նչ է առաջնային հոգեբանական օգնությունը (ԱՀՕ), նպատակները
✦ Ո՞վ և ե՞րբ կարող է տրամադրել ԱՀՕ
✦ ԱՀՕ տրամադրման հիմնական կառուցվածը և քայլերը
✦ Արդյունավետ և գրագետ հաղորդակցումը ԱՀՕ ցուցաբերելիս
Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան, համագործակցելով Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, կազմակերպում է «Ճգնաժամային միջամտություն» թեմայով երկօրյա առցանց դասընթաց բոլոր այն մասնագետների համար՝
✦ հոգեբաններ,
✦ սոցիալական մանկավարժներ,
✦ սոցիալական աշխատողներ,
✦ լոգոպեդներ,
✦ հատուկ մանկավարժներ,
ովքեր աշխատում են երեխաների և մեծահասակների հետ և կարող են աջակցել սթրեսային և ճգնաժամային տարբեր իրավիճակներում հայտնված անձանց։
Երկօրյա դասընթացում ներառված են հետևյալ հիմնական թեմաները՝
✦ Ի՞նչ է առաջնային հոգեբանական օգնությունը (ԱՀՕ), նպատակները
✦ Ո՞վ և ե՞րբ կարող է տրամադրել ԱՀՕ
✦ ԱՀՕ տրամադրման հիմնական կառուցվածը և քայլերը
✦ Արդյունավետ և գրագետ հաղորդակցումը ԱՀՕ ցուցաբերելիս
Դասընթացների սկիզբը՝ 07.12.2020-ից
2020թ. դեկտեմբերի 2֊ին, ժամը 16:00-19:00 և 3֊ին, ժամը 17:00-20:00, տեղի կունենան «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի» կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «ԵՐԵԽԱՆ և ՀՈԳԵՏՐԱՎՄԱՆ․ ԴԱՍԸՆԹԱՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ և ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՄԱՐ» թեմայով առցանց վերապատրաստման դասընթացի վերջին հանդիպումները։
ԵՊՀ Անձի Հոգեբանության Ամբիոնը, համագործակցելով ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, և “Armenian American School Psychology Association”-ը հրավիրում են ՀՀ դպրոցների հոգեբաններին՝ մասնակցելու առցանց մասնագիտական վերապատրաստումների շարքի, որոնք ուղղված են լինելու պատերազմական իրավիճակներում դպրոցներում աշխատող հոգեբանների գործունեության աջակցմանը:
Վերապատրաստման շրջանակներում նախատեսվում է իրականացնել 6 հանդիպում, որոնք վարելու են “Armenian American School Psychology Association” և “Armenian Mental Health Initiative” կազմակերպությունների մասնագետները:
ԹԵՄԱՆԵՐՆ ԵՆ
✦ 09.11.2020թ․ Պատերազմի ընթացքում սոցիալ հուզական և վարքային մարտահրավերները և լուծումները աուտիզմ և այլ հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտների մոտ – Մաս 1
✦ 12.11.2020թ․ Պատերազմի ընթացքում սոցիալ հուզական և վարքային մարտահրավերները և լուծումները աուտիզմ և այլ հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտների մոտ – Մաս 2
✦ 16.11.2020թ․ Հոգեբանական առաջին օգնություն աշակերտներին
✦ 19.11.2020թ․ Արցախից տեղափոխված երեխաների ներառումը դպրոցում
✦ 30.11.2020թ․ Ի՞նչ է սոցիալ հուզական ուսումնառությունը և ինչո՞ւ այն պետք է ներառված լինի դպրոցում – Մաս 1
✦ 03.12.2020թ․ Ի՞նչ է սոցիալ հուզական ուսումնառությունը և ինչո՞ւ այն պետք է ներառված լինի դպրոցում – Մաս 2
Վերապատրաստումները իրականացվելու են հայերեն թարգմանությամբ: