«Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» ձեռնարկ

«Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում»
ՁԵՌՆԱՐԿ

«Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» ձեռնարկն ուղղված է նպաստելու երեխաների համար և նրանց հետ որակյալ ծրագրերի իրականացմանը, հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության վերաբերյալ ուսուցիչների գիտելիքների կատարելագործմանը։ Ձեռնարկի բովանդակությունը հիմնված է արտակարգ իրավիճակներում հոգեսոցիալական աջակցության և երեխաների պաշտպանությանն առնչվող տեղական ու միջազգային փորձի վրա։

Այն ընդհանրական տեղեկատվություն է փոխանցում սովորողների հոգեսոցիալական տոկունության զարգացմանը նպաստող կարևոր ունակությունների վերաբերյալ և կօգնի ուսուցիչներին առավել արդյունավետությամբ իրականացնել ձեռնարկում ներկայացված ծրագրերը, որոնք միտված են ապահովելու սովորողների հոգեսոցիալական տոկունության բարձրացմանն ուղղված հմտությունների զարգացումն ըստ հետևյալ ոլորտների՝ սոցիալ-հուզական զարգացում, սթրեսի կառավարում, փոխհարաբերություններ և հաղորդակցում, ինքնորոշում, դպրոցը որպես սոցիալ-հուզական միջավայր։

Ձեռնարկում անդրադարձ է կատարվում հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության կարևորության պատճառներին, դպրոցներում այդ աջակցության իրականացման մեխանիզմներին, երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացման ծրագրի կառուցվածքին։ Ներառված են նաև վարժություններ, որոնք կազմված են սովորողների տարիքային զարգացման չափանիշներին, նրանց հետաքրքրություններին, առանձնահատկություններին և կարիքներին համապատասխան։

Ձեռնարկը բաղկացած է երեք մասից՝ տեղեկատվություն խմբավարի համար, երեխաների տոկունության բարձրացման ծրագիր, խմբային և անհատական միջամտության տեխնիկաներ տրավմատիկ փորձառություն ունեցող սովորողների հետ աշխատանքում։ Այն կարող է օգտակար ռեսուրս լինել երեխաների հոգեսոցիալական բարեկեցությունն ամրապնդելու, տոկունության ձևավորման և կայուն փոփոխությունների հասնելու համար:

Skip to content