«Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ» ծրագիր
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ 2022թ-ի հունվար-մայիս և սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանի 26 ուսումնական հաստատություններում կիրականացնի վերապատրաստման դասընթացներ, որին կընդգրկվեն շուրջ 500 մանկավարժ։
Ծրագրի նպատակը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին կրթական համակարգից չմեկուսացնելն ու գեղարվեստական որակյալ կրթություն ստանալու իրավունք ընձեռելն է:
Վերջնարդյունքում ակնկալվում է մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացում, գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության աճ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացում և կրթության իրավունքի ապահովում հավասար պայմաններում։
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ