Բնագիտամաթեմատիկական առարկաներ դասավանդող ուսուցիչների երկօրյա վերապատրաստման դասընթացներ
Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման փորձարարական ծրագրի շրջանակներում ս․թ․ հուլիսի 15-23-ը Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցան 2-օրյա վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցեցին Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան և Բերդ տարածաշրջանների հանրակրթական ուսումնական հաստատությունների բնագիտամաթեմատիկական առարկաներ դասավանդող շուրջ 610 ուսուցիչներ:
Դասընթացների ընթացքում ուսուցիչներին ներկայացվեցին հետևյալ թեմաները` «Հարցադրումներ/տարբերակում», «Առաջադրանքների մշակում/ տեխնոլոգիա», «Նախագծային և հետազոտահեն կրթություն», «Ուսումնառությանը նպաստող գնահատում» և «Հետադարձ կապ»:
Վերապատրաստումներն իրականացրեցին «ԱՅԲ» կրթական հիմնադրամի վերապատրաստող մասնագետները։