2021թ․ նոյեմբերի 3-5-ը ներառյալ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետներ Ռ.Մուրադյանի և Լ.Հակոբյանի կողմից Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների համար իրականացվեց «Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը մտավոր (ճանաչողական) գործընթացների խանգարումներ ունեցող երեխաներին» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթաց։
Դասընթացն ընթացավ խմբային քննարկումների, համագործակցային աշխատանքների և խաղ-վարժությունների միջոցով։
Այն նպատակ ուներ աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետներին վերազինելու նորանոր մեթոդներով և տեխնոլոգիաներով։