Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ
Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի և Կոտայքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի մարզային պատասխանատուներ:
Քննարկումների օրակարգում ընդգրկված էին հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշիչներին վերաբերող հարցեր:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ խոսվեց նաև ներառական կրթության ոլորտին վերաբերող հարցերի և առաջիկա անելիքների մասին։
Սկզբնաղբյուրը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջ