ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ | ՁԵՌՆԱՐԿ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ՁԵՌՆԱՐԿ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Գենդերային կարծրատիպերի հաղթահարումը ապահով և անվտանգ կրթական միջավայրի համատեքստում» ձեռնարկը ընդգծում է կրթության կարևոր դերը գենդերային խոչընդոտները վերացնելու, կարծրատիպերը հաղթահարելու և ավելի ներառական միջավայր ձևավորելու գործում:
Ձեռնարկն ուղղված է գենդերային հավասարության կարևորության վերաբերյալ ուսուցիչների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և դասավանդման ընթացքում բոլոր սովորողների համար հավասար հնարավորություններ ապահովելու կարողությունների զարգացմանը։ Այն կօգնի մանկավարժներին ճանաչել գենդերային կարծրատիպերը՝ ապահովելով, որ բոլոր սովորողները, անկախ սեռային պատկանելությունից, ունենան հաջողության հասնելու հավասար հնարավորություններ:
Ձեռնարկի նպատակն է մանկավարժներին տրամադրել գործիքներ, մեթոդներ և գիտելիքներ, որոնք կօգնեն կրթական գործընթացում խթանել գենդերային հավասարությունը՝ նպաստելով դասարանում հարգանքի, արդարության և ներառականության մշակույթի զարգացմանը։

Skip to content