Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ֆինանսավորումը կկազմակերպվի նոր կարգով: Այն կնպաստի, որ ներառական կրթությանն աջակցող ծառայություններն իրականացվեն ավելի լայնածավալ։ Ինչպես նշեց ՀՄԿ տնօրեն Ա.Սվաջյանը՝ եթե նախկինում Կենտրոնները բաժանվում էին փոքր, միջին և մեծ խմբերի, և հիմքում իրենց սպասարկման տարածքում սովորողների քանակն էր հաշվի առնված, ապա այժմ նկատի են ունենալու սովորողների խտությունը տվյալ հաստատությունում:
Կառավարության որոշմամբ կհաստատվեն նոր հաստիքներ, որոնց համար կգործի աշխատավարձերի միասնական քաղաքականություն: ՏՄԱԿ-ների մասնագետները մատուցում են մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ միաժամանակ ակտիվ աշխատելով ուսուցիչների և ծնողների հետ՝ երեխաների ներառումը կրթական գործընթացին առավել արդյունավետ դարձնելու նպատակով։
Հիշեցնենք, որ 2022թ-ից կներառվեն նաև նախադպրոցական, իսկ 2023թ-ից՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաները:
Սկզբնաղբյուրը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության յութուբյան պաշտոնական էջ