«ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ 2»
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄԱՐ
«ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ 2» մեթոդական ուղեցույցն աջակցություն է առարկան դասավանդող ուսուցիչներին աշխատանքային գիրք-տետրի կիրառության գործընթացում՝ կրթության հասանելի, ներառական պայմանների ապահովման և կրթական նոր իրողություններով առաջնորդվելու համար։ Այն կօգնի ուսուցիչներին առավել մատչելի և արդյունավետ կազմակերպել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսումնառությունը։