«ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ 5» աշխատանքային գիրք-տետր

«ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ 5»
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐ

«ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ 5» աշխատանքային գիրք-տետրը կառուցված է հայրենաճանաչության անմիջական ընկալումների, դրանք զուգորդելու, վերլուծելու, ընդհանրացնելու սկզբունքով: Բովանդակությունը միտված է հայրենաճանաչության նախնական գիտելիքների հաղորդմանը, բարոյական, մարդասիրական, գեղարվեստական, աշխատանքային սկզբունքների ձևավորմանը։ Այն սովորողներին հնարավորություն կընձեռի ծանոթանալ մեր «մեծ» և «փոքր» հայրենիքին, նրա պատմությանը, ընդհանրական գիտելիքներ կփոխանցի պետության, նրա սահմանների, խորհրդանիշների, կառուցվածքի, լեզվի, ընտանիքի, ինչպես նաև ազգային ավանդույթների, մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների վերաբերյալ, կզարգացնի ազգային արժեքների ընկալման հիմնական սկզբունքները, կծանոթացնի Հայաստանի աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքին, մշակույթի ու կենցաղի առանձնահատկություններին, բուսական ու կենդանական աշխարհին։

Skip to content