«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ 2»
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄԱՐ
«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ 2» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը կուղղորդի ուսուցչին դասը կազմակերպելու առավել ճկուն և արդյունավետ։ Այն կօգնի այնպիսի մոտեցում ցուցաբերել ուսումնական գործընթացին, որը ենթադրում է ուսուցչի գործունեության բազմազանություն, այդ գործընթացին ստեղծագործաբար մոտենալու ազատություն, աշակերտների անհատականության դրսևորման խրախուսում ուսուցչի կողմից։