«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ», մեթոդական ուղեցույցներ 3-5, 6-10, 11-14, 15-18, 19 եվ բարձր տարիքային խմբերի համար

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ»
Մեթոդական ուղեցույցներ
3-5, 6-10, 11-14, 15-18, 19 եվ բարձր տարիքային խմբերի համար

Հումանիստական սկզբունքների, համամարդկային արժեքների և մատչելիության չափանիշների հիման վրա որակյալ կրթության ապահովմանն է միտված «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ» մեթոդական ուղեցույցների շարքը, որը ներառում է տարբեր տարիքային խմբերի ԿԶԱՊԿ և ԿԱՊԿ գնահատման ընթացքում կիրառվող գործիքակազմերն իրենց բոլոր բաղադրիչներով՝ գնահատման տեղեկագրեր, գործիքներ (առաջադրանքներ, աշխատանքային տետրեր, խթանիչ նյութեր), չափանիշներ։
Ուղեցույցները հնարավորություն կտան ուսումնական հաստատությունների մանկավարժներին, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետներին, մասնավորապես՝ երեխաների գնահատման գործընթացում ներգրավված հատուկ մանկավարժներին, սոցիալական մանկավարժներին և հոգեբաններին առավել մանրամասն ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի երեխաների ԿԱՊԿ գնահատման ընթացակարգերին, գործիքակազմերին և դրանց կիրառման մեթոդաբանությանը։

Skip to content