«ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆ»
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Նախադպրոցական կրթական ծրագրերում երեխայի հաջողության երաշխիքն այդ ընթացքի ճիշտ կազմակերպումն է, որի մասին ուղղորդումներ կգտնեք՝ թերթելով այս ձեռնարկը։
«ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆ» (ԱՈՒԶՊ) մեթոդական ուղեցույցը տեղեկատվություն է պարունակում երեխայի անհատական ուսուցման և զարգացման ընթացքը պլանավորող փաստաթղթի մշակման գործընթացի վերաբերյալ։ Այն հնարավորություն կտա ճիշտ կազմակերպել և ուղղորդել երեխայի կրթության և զարգացման ընթացքը՝ նրա անհատական առանձնահատկությունների, գործողությունների և առաջընթացի, դրան ուղղված հաջորդական քայլերի մանրամասն մշակմամբ։
Ուղեցույցը կօգնի դաստիարակներին, դաստիարակի օգնականներին, մանկավարժահոգեբանական ծառայություններ մատուցող մասնագետներին և ծնողներին՝ վարել գործնական և իրատեսական երկխոսություն սանի կարիքների վերաբերյալ, գտնել այդ կարիքները բավարարելու ստեղծագործ ուղիներ, ԱՈՒԶՊ-ի մշակման գործընթացն իրականացնել առավել հստակ և համակարգված` արդյունքում ունենալով գործուն աշխատանքային փաստաթուղթ։ Այն թույլ է տալիս նաև համատեղ պլանավորել դաստիարակների և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետների աշխատանքները, առաջադրել խնդիրներ, դրանց հաղթահարման համար սահմանված նպատակները, դրանց հասնելու հաջորդական քայլերը և վերջնարդյունքները: