«ՆԵՐԱՌՈՂ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ 2» մեթոդական ձեռնարկ մանկավարժների համար

«ՆԵՐԱՌՈՂ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ 2»
Մեթոդական ձեռնարկ մանկավարժների համար

«ՆԵՐԱՌՈՂ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ 2» ձեռնարկը միտված է տեսամեթոդական աջակցություն տրամադրելու հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և ուսուցչի օգնականներին դասավանդման արդյունավետ մեխանիզմների, մեթոդների ու եղանակների ներդրման և կիրառման գործընթացում։ Այն 2023թ-ին հրատարակված համանուն ձեռնարկի տրամաբանական շարունակությունն է։
Ձեռնարկը համակողմանի տեղեկատվություն է պարունակում Հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ) հիմքում ընկած 8 առանցքային կարողունակությունների, տարբեր գիտությունների համար ընդհանրական խաչվող հասկացությունների, ծնողավարման ժամանակակից հմտությունների, կրթական գործընթացի մասնակիցների արդյունավետ համագործակցության և կառուցողական քննարկումների շնորհիվ լավագույն լուծումներ գտնելու, թվային գործիքակազմը ուսումնական գործընթացում արդյունավետորեն ներառելու, երեխաների սոցիալական հմտությունները զարգացնելու, մանկավարժների մասնագիտամեթոդական զարգացման և քննադատական մտածողության ձևավորման վերաբերյալ։
Ձեռնարկում ներկայացված են նաև ռուբրիկներին և դասալսումներին վերաբերող բաժիններ, որոնք տեղեկատվություն են փոխանցում նոր նյութի մատուցման արդյունավետ եղանակների, գնահատման գործընթացի օբյեկտիվության և հետադարձ կապի ապահովման մասին։

Skip to content