«Անգլերեն 3»
աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար
«Անգլերեն 3» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը գործնական ցուցումներ է պարունակում գիրք-տետրում զետեղված առաջադրանքների իրականացման եղանակների, ձևերի ու մեթոդների վերաբերյալ՝ ուղղորդելով ուսուցիչներին սովորողների հետ աշխատանքում։ Ուղեցույցի նպատակն է գործիքներ տրամադրել նրանց անգլերենի ուսուցման գործընթացն ավելի հեշտ և հետաքրքիր կազմակերպելու համար և կօգնի հասկանալ, թե ինչպես արդյունավետորեն օգտագործել աշխատանքային տետրերի նյութերը։
Ձեռնարկում կան ուղղորդումներ ու հրահանգներ յուրաքանչյուր առաջադրանքի համար, որոնք բաժանված են կառավարելի քայլերի՝ ուսուցման դժվարություններ ունեցող երեխաների ըմբռնումը խթանելու համար։ Ձեռնարկը կօգնի մանկավարժներին օտար լեզուների ուսուցման գործընթացում՝ ստեղծելով ներառական և աջակցող ուսումնական միջավայր, որը կբավարարի յուրաքանչյուր երեխայի անհատական ուսումնական կարիքները։