«ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ 3» աշխատանքային գիրք-տետր

«ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ 3»
աշխատանքային գիրք-տետր

«Ես և շրջակա աշխարհը 3» աշխատանքային գիրք-տետրը մշակված է հանրակրթական ուսումնական հաստատություններում գործող երկու դասագրքերի բովանդակության հիման վրա։ Այն ուղղված է սովորողների մեջ ձևավորելու պատկերացումներ բնության, դրա տարրերի միջև փոխազդեցության, հասարակության դերի, շրջապատող աշխարհի մասին, ինչպես նաև նպաստելու նրանց սոցիալականացմանը, ինքնաճանաչմանը, ինքնակազմակերպմանն ու ինքնադրսևորմանը, անձնային որակների, ընդունակությունների, ներուժի բացահայտմանը։
Աշխատանքային գիրք-տետրում ընդգրկված են պարզեցված և հարմարեցված առաջադրանքներ, որոնք հաշվի են առնում սովորողների ընդունակությունները և կրթական կարիքները և կարևոր նշանակություն ունեն ուսման դժվարություններ ունեցող սովորողների մտահորիզոնն ընդլայնելու, աշխարհաճանաչողական գիտելիքներ ձևավորելու և զարգացնելու գործում։ Մշակված են նաև առաջադրանքներ, որոնք համալիր մոտեցում են ապահովում ուսումնասիրվող մյուս առարկաների շրջանակում (մայրենի, մաթեմատիկա, կերպարվեստ, տեխնոլոգիա)։

Skip to content