«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 3»
աշխատանքային գիրք-տետր
«Տեխնոլոգիա 3» աշխատանքային գիրք-տետրը նախատեսված է երրորդ դասարանում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար։ Ձեռնարկը ներառում է տարբեր առաջադրանքներ, որոնք ուղղված են նրանց ճանաչողության, ստեղծագործական ունակությունների, երևակայության, տարբեր գեղարվեստական նյութերով աշխատելու, ձեռքի տակ եղած ամեն ինչ որպես ստեղծագործելու նյութ դիտարկելու ունակությունների ու հմտությունների զարգացմանը։
Առաջադրանքները համապատասխանում են հանրակրթական դպրոցի «Տեխնոլոգիա» առարկայի 3-րդ դասարանի աշխատանքային գիրք-տետրի տրամաբանությանը, ընդգրկում են դասընթացի բոլոր թեմաները և կարող են իրականացվել սովորողների կողմից ինչպես ուսուցչի ուղղորդմամբ կամ աջակցությամբ, այնպես էլ՝ ինքնուրույն: Այս աշխատանքային գիրք-տետրը սովորողներին հնարավորություն կընձեռի ավելի լավ հասկանալ, կրկնել և ամրապնդել դասընթացի նյութը, փորձել սեփական ուժերն ինչպես պարզ, այնպես էլ ավելի բարդ առաջադրանքներ կատարելիս: Առաջադրանքները կառուցված են այնպես, որ լավագույնս արձագանքեն տարբեր առանձնահատկություններ ունեցող սովորողների կրթական կարիքներին: