«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ 3» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար

«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ 3»
աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար

«Կերպարվեստ 3» մեթոդական ուղեցույցը պարունակում է գործնական ցուցումներ, որոնք կօգնեն կերպարվեստի ուսուցիչներին հանրակրթական ուսումնական հաստատությունների երրորդ դասարանի «Կերպարվեստ 3» աշխատանքային գիրք-տետրի կիրառության գործընթացում։ Դրանք ուղղված են սովորողների կերպարվեստային գործունեության արդյունավետ կազմակերպմանը, գիրք-տետրի ծրագրային բովանդակության թեմատիկ ամբողջականության և հաջորդականության ապահովմանը։ Ուղղորդող հարցադրումները, տեսական հարցերը, գործնական առաջադրանքները մշակվել են յուրաքանչյուր բովանդակության գնահատման չափանիշների հիման վրա՝ հաշվի առնելով տարբերակված մոտեցումը և նպաստում են առաջադրանքի բազմակողմանի ընկալմանը՝ ապահովելով իմացածի և չիմացածի կապը, սովորողների մոտ հասարակական որոշակի հմտությունների, կարողունակությունների, ինչպես նաև ստեղծագործականության ձևավորմանը: Դրանք ենթադրում են կերպարվեստի հետ ամուր հուզական կապի ստեղծում ուսուցման տվյալ փուլում՝ բացառելով մեխանիկական կրկնությունները, և ապահովում սովորողի աստիճանական գեղարվեստական աճը՝ հաշվի առնելով նրա տարիքային և անհատական առանձնահատկությունները։

Skip to content