«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 3» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար

«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 3»
աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար

Ուղեցույցը նախատեսված է հանրակրթական ուսուﬓական հաստատությունների ուսուցիչների համար։ Այն ուղղված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ աշխատանքների կազմակերպմանը մաթեմատիկայի դասագործընթացում երրորդ դասարանի ծրագրային նյութի շրջանակում և ներառում է մեթոդական ցուցումներ 100-ի սահմանում թվերի թվարկության ու դրանցով թվաբանական գործողություններ կատարելու, տարածության, ժամանակի ու զանգվածի չափման կարողությունների ձևավորման ուղղությամբ առաջադրանքների հեշտ իրականացման համար։ Ուղեցույցը կօգնի ուսուցիչներին ընտրել ավելի ներգործուն և արդյունավետ մեթոդական մոտեցումներ՝ առաջադրանքը սովորողին հասկանալի և հետաքրքիր ներկայացնելու համար, ինչպես նաև ընտրել համապատասխան առաջադրանքների բացատրության, կատարման և ամրապնդման համար արդյունավետ տեխնոլոգիաներ։

Skip to content