«Անգլերեն 4»
աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար
«Անգլերեն 4» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցի նպատակն է աջակցել ուսուցիչներին անգլերենի դասերը բոլոր սովորողներին հասանելի և արդյունավետ կազմակերպելու գործընթացում՝ տրամադրելով նրանց ցուցումներ առաջադրանքների իրականացման մեթոդական սկզբունքների, մոտեցումների ու քայլաշարի վերաբերյալ։ Ուղեցույցում ներառված ուղղորդումները կօգնեն ավելի մատչելի, գրագետ կազմակերպել դասագործընթացը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար՝ նպաստելով անգլերենի և առհասարակ օտար լեզվի ուսուցման դժվարությունները հաղթահարելուն, նրանց մոտ հետաքրքրության և այս առումով գործառնական հմտությունների ձևավորմանը։
