«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 4»
աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար
«Տեխնոլոգիա 4» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը յուրօրինակ մեթոդական քարտեզ է, որը ներառում է ցուցումներ գիրք-տետրում ընդգրկված առաջադրանքների իրականացման սկզբունքների, մոտեցումների, եղանակների, ուսումնառության առանձնահատկություններ ունեցող սովորողների համար դրանց մեկնաբանման և արդյունավետ կիրառումն ապահովելու վերաբերյալ: Ուղեցույցում ներկայացված են գիրք-տետրով աշխատելու մեթոդաբանությունը, մոտեցումները, յուրաքանչյուր առաջադրանքի իրականացման նպատակն ու տրամաբանությունը, կատարման քայլաշարն ու հաջորդականությունը։
Այն կօգնի ուսուցչին սահմանել համապատասխան ուսումնական նպատակներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար՝ արձագանքելով սովորողների բազմազան կրթական կարիքներին։
