«ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ 4»
աշխատանքային գիրք-տետր
Աշխատանքային գիրք-տետրը մշակվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում գործող «Ես և շրջակա աշխարհը 4» երկու դասագրքերի բովանդակության հիման վրա՝ հարմարեցնելով դրանք սովորողների կրթական կարիքներին։ Այն խարսխված է «Ես», «Ես և մարդիկ», «Ես և բնությունը», «Ես և տիեզերքը» հիմնական գաղափարների վրա և ընդգրկում է գիտելիքների այնպիսի շրջանակ, որն օգնում է սովորողին ճանաչել կյանքը սեփական դիտարկումների շնորհիվ, մեծացնում հետաքրքրությունը շրջապատող աշխարհի նկատմամբ՝ ապահովելով համալիր մոտեցում ուսումնասիրվող առարկաների շրջանակում, նպաստում նրա մտածողական գործընթացների, ուշադրության ու հիշողության ակտիվացմանը։
Աշխատանքային գիրք-տետրում ընդգրկված են երեխայի առօրյան արտացոլող, իրական միջավայրից և իրողություններից բխող գործնական առաջադրանքներ՝ հիմնված ծանոթից անծանոթը դիդակտիկական սկզբունքի վրա և հարմարեցված այնպես, որպեսզի հնարավորինս օգնեն սովորողներին յուրացնել ուսումնական նյութն ու արդյունավետ կիրառել այն՝ արդյունքում ձեռք բերելով հմտություններ, որոնք նրան պետք են և՛ իր առօրյա գործունեությունը կազմակերպելիս, և՛ ամբողջ կյանքի համար։
