«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ 4»
աշխատանքային գիրք-տետր
«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ 4» աշխատանքային գիրք-տետրը նախատեսված է հանրակրթական դպրոցի չորրորդ դասարանի սովորողների համար։ Այն ուղղված է սովորողների ստեղծագործական մտածողության զարգացմանը, գույների, ձևերի և կերպարվեստի նյութերի վերաբերյալ իմացության հարստացմանը, ինչպես նաև անհատական արտահայտչական կարողությունների խթանմանը։ Գիրք-տետրում ներառված առաջադրանքներն ուղղված են ոչ միայն կոնկրետ տեխնիկայի յուրացմանը, այլև դիտարկման, ինքնարտահայտման, համադրելու և փոխակերպելու հմտությունների զարգացմանը՝ հաշվի առնելով տարբեր խնդիրներ ունեցող սովորողների առանձնահատկությունները և համապատասխանաբար առաջարկելով համադրություններ, օրինակներ, առաջադրանքների պարզեցում և քայլերի հաջորդականության հուշումներ:
Աշխատանքային գիրք-տետրում ներկայացված է նաև ամփոփիչ նկարազարդ հարցաշար, որի բովանդակությունը բխում է 1-4-րդ դասարաններում ուսումնասիրած նյութից և ուղղված է սովորողների գիտելիքների և հմտությունների մակարդակի բացահայտմանը կրթական տվյալ փուլի ավարտին՝ հիմք հանդիսանալով յուրաքանչյուր սովորողի ամփոփիչ, ձևավորող գնահատականի համար:
