«ԱՆԳԼԵՐԵՆ 4»
Աշխատանքային գիրք-տետր
«ԱՆԳԼԵՐԵՆ 4» աշխատանքային գիրք-տետրի բովանդակությունը խարսխված է հանրակրթական դպրոցի չորրորդ դասարանի ծրագրային նյութի վրա և պարզեցված ու հարմարեցված առաջադրանքների միջոցով նպաստում է անգլերենի յուրացմանը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար։
Գիրք-տետրում ներառված առաջադրանքները միտված են անգլերենի գրավոր և բանավոր՝ լսելու, կարդալու, գրելու և խոսելու հմտությունների զարգացմանը տարբեր մատչելի ու հետաքրքիր գործողությունների ու խաղային վարժությունների միջոցով՝ երգեր, մուլտֆիլﬔր, նկարչություն, խաչբառեր և այլն։
Աշխատանքային գիրք-տետրում շեշտադրվում է լեզվի գործնական կիրառությունը՝ սովորողի առօրյա փորձին և հետաքրքրություններին համահունչ թեմաների միջոցով: Առաջադրանքներն առանաձված են թեմատիկ բաժիններով, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնացած է որոշակի գործառնական բառապաշարի և պարզ լեզվական կառույցների ամրապնդման վրա։
Առարկայի հարմարեցումը տարբեր առանձնահատկություններ ունեցող սովորողների կրթական կարիքներին հնարավորություն կտա վերջիններիս զարգացնել հոգեկան բարձրագույն գործընթացները, ինչպես նաև նպաստել սոցիալ-հուզական հմտությունների ձևավորմանը, մասնավորապես՝ հույզերի կարգավորմանն ու սոցիալական հմտությունների ամրապնդմանը:
Ձեռնարկում զետեղված են նաև անիմացիաներ և թվային խաղեր, որոնք ուղղված են իմաստալից ուսումնական փորձառությունների խթանմանը։
