«Զգայական ինտեգրման մասին» մեթոդական ուղեցույց, ձեռնարկ մանկավարժների համար

ԶԳԱՅԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Մեթոդական ուղեցույց, ձեռնարկ մանկավարժների համար

Զգայարաններից ստացվող տարաբնույթ տեղեկատվությունը մեկնաբանելու, համադրելու և համապատասխան արձագանքի շնորհիվ ուղեղը վերահսկում է մարմնի ռեակցիաները, անձի հույզերը և վարքագիծը։ Զգայական ինտեգրման արդյունքում անձը կարողանում է ներգրավվել առօրյա գործողություններում, «իմաստավորել» շրջապատող աշխարհը և արդյունավետորեն փոխազդել նրա հետ:
Ձեռնարկը ամփոփ տեղեկատվություն է պարունակում զգայական ինտեգրման, նրա կարևորության, նրա խանգարման արդյունքում ի հայտ եկող դժվարությունների, ինչպես նաև դրանց հակազդելու մեխանիզմների, եղանակների ու մասնագիտական մոտեցումների մասին։
Այն կօգնի ուսուցիչներին, տարածքային մանկավարժահոգեբական աջակցության կենտրոնների մասնագետներին և զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին՝ ճանաչել երեխայի խնդիրը և օգնել հաղթահարել այն՝ առավելագույնս ներառելով նրան առօրյա գործունեության մեջ և կրթական գործընթացում:

Skip to content