Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման փորձարարական ծրագրի շրջանակներում օգոստոսի 2֊ին մեկնարկեցին «Կենսաբանություն» առարկայի վերապատրաստումները։
Դասընթացին մասնակցում են Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկան դասավանդող ուսուցիչները։
Հանդիպումներն ընթանում են տեսագործնական ձևաչափով։
Հիմնական ուղղվածությունն է՝ ծանոթացնել ուսուցիչներին մասնագիտության արդիական գործընթացներին, կենսաբանության հիմնական գաղափարներին և հետաքրքիր փորձառությամբ կառուցված ընդհանրական խաչվող հասկացություններին։
«Կենսաբանություն» առարկայի վերապատրաստման դասընթացները կընթանան մինչև օգոստոսի 14֊ը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակներում։ Վերապատրաստումներն իրականացվում են «Այբ» կրթական հիմնադրամ / Ayb Educational Foundation-ի փորձագետների կողմից։ ՀՄԿ-ն իրականացնում է ծրագրի լոգիստիկ աշխատանքները։