Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ներկայացվեց ՀՄԿ մասնագետ, նկարիչ ձևավորող Կարինե Մնացականյանի կողմից պատրաստված զարգացնող խաղերի և ուսումնաօժանդակ նյութերի հավաքածուն:
Խաղերը նախատեսված են խթանելու կրտսեր և նախադպրոցական տարիքի, ինչպես նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաների մանր շարժողականությունը, գունաճանաչությունը, շոշափողական ընկալումը, տարածաչափական և ընդհանուր իմացական գործընթացների զարգացումը (խոսք, երևակայություն, հիշողություն, տրամաբանություն, ուշադրություն…):
Խաղերը պատրաստված են տարբեր նյութերից և առարկաներից, հաշվի է առնվել երեխաների համար նյութերի անվտանգությունը:
Ներկայացված ուսումնաօժանդակ և զարգացնող խաղերը ստեղծվել են Կենտրոնի Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման բաժնի մասնագետների հետ համագործակցությամբ, անցել են փորձաշրջան և լայնորեն կիրառվում են երեխաների հետ անհատական պարապմունքների ժամանակ: