Սույն ձեռնարկի նպատակը երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամների մասնագիտական զարգացման գործընթացին աջակցելն է:
Ձեռնարկում ներկայացված նյութերը կօգնեն մասնագետներին հնարավորինս շուտ բացահայտել և աջակցել երեխաներին, որոնք ունեն կրթական և զարգացման ծրագրերի ճիշտ պլանավորման, միջավայրային հարմարեցումների և անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների տրամադրման կարիք:
Ձեռնարկը բաղկացած է 3 մասից:
Առաջին մասում տրված են ընդհանուր ցուցումներ երեխայի մանկավարժահոգեբանական հետազոտություն իրականացնելու վերաբերյալ:
Երկրորդ մասում ներկայացված են մանկավարժահոգեբանական հետազոտության ընթացքում կիրառվող գործնական նյութեր և մեթոդիկաներ:
Երրորդ մասը պարունակում է մասնագիտական գնահատման և աջակցության տրամադրման համար անհրաժեշտ առաջարկվող փաստաթղթային փաթեթ, որը թույլ կտա գնահատման արդյունքների հիման վրա հեշտությամբ մշակել երեխայի հատուկ կարիքներին համապատասխան անհատական զարգացման ծրագիր: