Անձի մասնագիտական պատրաստման հիմնախնդիրը արդիական է և կարևոր: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ 2022 թ-ի հունվարի 17-ին և 20-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի՝ պրոֆեսոր Վ․Պապոյանի, դոցենտ Դ.Սարգսյանի և դասախոս Ա․Գալստյանի կողմից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների համար իրականացվեց վերապատրաստման 24 ժամյա դասընթաց՝ «Մասնագիտական ինքնորոշում և ընտրություն» թեմայով:
Վերապատրաստման ընթացքում անդրադարձան մասնագիտական պատրաստման հոգեբանական գնահատման հիմնախնդիրներին, ներկայացվեց մասնագիտական գործունեության գնահատմանն ուղղված գործիքակազմը՝ համապատասխան թեստերով, հարցարաններով և վարժություններով:
Ներկայացված մեթոդիկաները վերաբերվում էին`
- ✦ մասնագիտական պատրաստվածությանը,
- ✦ մասնագիտական աճին և հասունությանը,
- ✦ գործողություններ իրականացնելու պատրաստվածությանը,
- ✦ կարգավորիչ գործունեություն իրականացնելու նախադրյալներին:
Վերապատրաստման ընթացքում մասնագետները հնարավորություն ունեցան գործնականում կիրառել թեստեր և հարցարաններ՝ վերլուծելով դրանց կիրառման առանձնահատկությունները երեխաների տարբեր տարիքային խմբերում: