Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման փորձարարական ծրագրի շրջանակներում իրականացվող վերապատրաստման դասընթացներին օգոստոսի 9-12-ը ընկած ժամանակահատվածում մասնակցում էին Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների «Մաթեմատիկա» առարկան դասավանդող ուսուցիչները։
Վերապատրաստումներն իրականացվում էին տեսական և գործնական ձևաչափով։
Վերապատրաստման դասընթացի արդյունքում ուսուցիչներին փոխանցվեցին «Մաթեմատիկա» առարկայի հիմնական գաղափարների ու ենթագաղափարների նորագույն մեթոդների կիրառման հմտություններն ու եղանակները՝ նպատակաուղղված սովորողների ուսումնառության ընթացքում ակնկալվող վերջնարդյունքների ձևավորմանն ու զարգացմանը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակներում։ Վերապատրաստումներն իրականացվում են «Այբ» կրթական հիմնադրամ / Ayb Educational Foundation-ի փորձագետների կողմից։ ՀՄԿ-ն իրականացնում է ծրագրի լոգիստիկ աշխատանքները։